Լրատվություն
Շնորհավորական
13
02, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի նորընտիր նախագահին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիու Ժոզե Սեգուրուին Պորտուգալիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Պորտուգալիայի հետ ժողովրդավարական արժեքների և փոխադարձ հարգանքի վրա խարսխված հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք և կամրապնդենք արդյունավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում:
Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության ճանապարհին»- մասնավորապես ասվում է ուղերձում: