15
02, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը՝ ի շահ մեր ժողովուրդների։

Համոզված եմ, որ Սերբիան կառուցողական քաղաքականությամբ կնպաստի Հարավային Կովկասում հաստատված խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ