16
02, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդային Ազգային տոնի կապակցությամբ։

«Ընթացիկ տարին նշանավորվում է Հայաստանի և Լիտվայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակով։ Գոհունակությամբ պետք է նշեմ, որ այս տարիների ընթացքում մեր երկրները հաստատվել են բարեկամական սերտ կապեր, որոնք աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ:

Լիահույս եմ, որ առկա ձեռքբերումները ամուր հիմք կդառնան երկկողմ օրակարգի ընդլայնման համար:

Բարձր եմ գնահատում Լիտվայի աջակցությունը Հայաստանին՝ ուղղված Հայաստան-Եվրամիություն գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ