24
02, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Էստոնիայի հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը և պատրաստակամ է առավել ամրապնդելու քաղաքական երկխոսությունն ու բազմոլորտ համագործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Բարձր եմ գնահատում Էստոնիայի հետևողական աջակցությունը մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին, Հայաստանի Հանրապետու-թյան և Եվրոպական Միության միջև գործընկերային հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ