25
02, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիրին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության էմիր Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին Ազգային տոնի 65-ամյակի և Ազատագրման 35-ամյակի կապակցությամբ։

«Վերահաստատում եմ առկա քաղաքական օրակարգի զարգացմանը նպաստելու Հայաստանի պատրաստակամությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կընդլայնենք փոխգործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական, մշակութային, գիտակրթական և այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ