Լրատվություն
Շնորհավորական
03
03, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովային
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովային ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:
«Հայաստանը մեծապես կարևորում է Բուլղարիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումը։
Բարձր եմ գնահատում Բուլղարիայի աջակցությունը Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին և Հայաստան-Եվրամիություն գործընկերության ամրապնդմանը:
Վստահ եմ, որ առկա բազմոլորտ փոխգործակցությունը հետագայում ևս կընդլայնվի և կխորանա՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: