25
03, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները հիմնված են ամուր բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր քաղաքակրթական արժեքների վրա։

Բարձր ենք գնահատում Հունաստանի կողմից Հայաստանի համար կարևորություն ունեցող հարցերում ցուցաբերված սկզբունքային դիրքորոշումը։

Ջերմությամբ եմ հիշում վերջերս Հունաստան կատարած իմ այցը և լիահույս եմ, որ այդ ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրագործումը կնպաստի երկու եղբայրական ժողովուրդների միջև կապերի առավել սերտացմանն ու երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագոր­ծակցության շրջանակի ընդլայնմանը:

Սիրով վերահաստատում եմ Հայաստան այցելելու իմ հրավերը՝ համոզված լինելով, որ Ձեր այցը նոր լիցք կհաղորդի հայ-հունական զարգացող հարաբերություններին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ