Լրատվություն
Շնորհավորական
03
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկիին Սահմանադրության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը բարձր է գնահատում Լեհաստանի հետ փոխադարձ հարգանքի, վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված բարեկամական կապերը։
Մեծապես կարևորում եմ մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը և բարձրաստիճան այցերը, որոնք նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին՝ նպաստելով գործընկերության ընդլայնմանը պաշտպանության, տնտեսության, կրթության և մշակույթի ոլորտներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում: