Լրատվություն
Շնորհավորական
26
05, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանի և Վրաստանի միջև դարավոր բարեկամական կապերն ամուր հիմք են բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացման համար:
Մեծապես կարևորում եմ մեր պետությունների միջև հաստատված ռազմավարական գործընկերությունը և երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումը՝ ի շահ մեր ժողովուրդների և ի նպաստ տարածաշրջանային կայունության»,- մասնավորապես ասվում է ուղերձում: