30
05, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը բարձր է գնահատում Խորվաթիայի հետ ռազմավարական երկխոսության փաստաթղթով ամրագրված գործընկերային հարաբերությունները և կարևորում Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում Խորվաթիայի շարունակական աջակցությունը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով առավել կամրապնդենք մեր երկրների միջև ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ