02
06, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։

«Մեր ժողովուրդների միջև պատմական և մշակութային սերտ առնչությունների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են համագործակցության շարունակական զարգացման համար։

Միանում եմ Հայաստանի վարչապետի կողմից Ձեզ ուղղված՝ Հայաստան պետական այց կատարելու հրավերին՝ վստահ լինելով, որ Ձեր այցը կարևոր խթան կդառնա Հայաստան-Իտալիա փոխգործակցության հետագա ամրապնդման և երկկողմ օրակարգը նոր նախաձեռնություններով հարստացնելու համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ