Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա, ինչպես նաև անկախության վերականգնման 20-ամյակի կապակցությամբ։
«Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարեդարձը, որը լավ առիթ է արժևորելու տասնամյակների ընթացքում արձանագրված ձեռքբերումները։
Ուրախ էինք Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հյուրընկալելու Հայաստանում:
Հայաստանը մեծապես կարևորում է Չեռնոգորիայի հետ եվրոպական ինտեգրման օրակարգի շուրջ ձևավորված երկխոսությունն ու համագործակցության ընդլայնման փոխադարձ հանձնառությունը։
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առավել կխորացնենք և կամրապնդենք փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: