Լրատվություն
Շնորհավորական
21
07, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի թագավոր Ֆիլիպին Ազգային տոնի կապակցությամբ։
«Հայաստանը բարձր է գնահատում Բելգիայի հետ փոխադարձ վստահության և ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և շարունակաբար զարգացող հարաբերությունները։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կամրապնդենք բազմոլորտ փոխգործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,- մասնավորապես ասվում է ուղերձում: