22
07, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին ծննդյան 55-ամյակի կապակցությամբ:

«Այս նշանակալի առիթով ցանկանում եմ ընդգծել Ձեր նվիրվածությունն ու անձնական ներդրումն՝ ուղղված Վրաստանի զարգացմանն ու երկրի ապագայի կերտմանը։

Հայաստանը բարձր է գնահատում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հետևողական զարգացումը և հայ-վրացական ռազմավարական գործընկերությունը:

Լիահույս եմ, որ համատեղ հետևողական ջանքերի շնորհիվ կշարունակենք խորացնել հայ-վրացական համագործակցությունը, բացահայտել և արդյունավետորեն իրացնել առկա հնարավորությունները՝ երկկողմ օրակարգում ներառելով նոր հեռանկարային ծրագրեր՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, հաջողություն և ամենայն բարիք»,- ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ