09
08, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարաթնամին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սինգապուրի Հանրապետության նախագահ Թարման Շանմուգարաթնամին Ազգային տոնի կապակցությամբ։

«Հայաստանը կարևորում է Սինգապուրի հետ ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը և միջպետական համագործակցության ընդլայնումը։

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կիրացնենք տարբեր ոլորտներում փոխգործակցությունը զարգացնելու առկա ներուժը՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ