Լրատվություն
Շնորհավորական
15
08, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության իշխանին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիխտենշտայնի Իշխանապետության թագաժառանգ իշխան Ալոիս Ֆոն Ունդ Ցու Լիխտենշտայնին Ազգային տոնի կապակցությամբ։
«Կարևորում եմ Հայաստանի և Լիխտենշտայնի միջև բազմոլորտ համագործակցության շարունակական զարգացումը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով երկկողմ օրակարգը կընդլայնենք և կհարստացնենք նոր նախաձեռնություններով՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասվում ուղերձում: