15
08, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի նախագահ Լի Ջե Մյոնին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Լի Ջե Մյոնին Ազգային տոնի կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Կորեայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա խարսխված բարեկամական հարաբերությունների և համագործակցության հետևողական զարգացումն ու ընդլայնումը տարբեր բնագավառներում, մասնավորապես՝ քաղաքական և տնտեսական, բարձր տեխնոլոգիաների և նորարարությունների, կրթության և մշակույթի ոլորտներում։

Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք հայ-կորեական փոխգործակցության ներուժի լիարժեք իրացմանը՝ հիմնվելով ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների վրա»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ