20
08, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունգարիայի նախագահ Անդրաշ Բակային:

«Շնորհավորում եմ Ձեզ Հունգարիայի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` մաղթելով հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելության ճանապարհին:

Համոզված եմ, որ քաղաքական գործչի և իրավաբանի Ձեր հարուստ փորձը կծառայեցնեք Հունգարիայի զարգացմանն ու առաջընթա­ցին, տարածաշրջանում և միջազգային ասպարեզում երկրի դերակատարության ամրապնդմանը:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք բազմոլորտ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ Ձեզ և Հունգարիայի ժողովրդին ազգային տոնի` Պետության հիմնադրման օրվա կապակցությամբ։

Հայաստանը պատրաստակամ է խորացնել համագործակցությունը Հունգարիայի հետ ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման ու խորացման ռազմավարական օրակարգն առաջ մղելու նպատակով։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Հունգարիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»,- ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ