Լրատվություն
Շնորհավորական
24
08, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Կարևորում եմ Հայաստանի և Ուկրաինայի միջև ժողովրդավարական արժեքների վրա հիմնված երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնումը», -մասնավորապես ասվում է ուղերձում: