Լրատվություն
Շնորհավորական
25
08, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները՝ Ղազախստանի Հանրապետության նոր խորհրդարանի առաջին ընտրությունների հաջող ավարտի կապակցությամբ։
Ընտրական գործընթացի կազմակերպման բարձր մակարդակը և հասարակության լայն աջակցությունը ակնհայտորեն վկայում են Ձեր պետության քաղաքական համակարգի հասունության մասին։
Համոզված եմ, որ նորացված բարձրագույն օրենսդիր մարմինը՝ Կուրուլթայը, հուսալի հենարան կդառնա Ձեր կողմից նախանշված լայնածավալ բարեփոխումների իրականացման գործում և իր կարևոր ներդրումը կունենա մեր երկրների միջև բարեկամության կապերի ամրապնդման ու համակողմանի համագործակցության խորացման գործում»։