Լրատվություն
Շնորհավորական
27
08, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։
«Հայաստանը կարևորում է Մոլդովայի հետ բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացումը:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների», - մասնավորապես ասվում է ուղերձում: