08
09, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովային ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ։

«Ուրախ էի հյուրընկալել Ձեզ Հայաստանում Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում:

Լիահույս եմ, որ Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև քաղաքական բարձր մակարդակի շարունակական շփումները նոր հնարավորություններ կստեղծեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման համար»,- մասնավորապես ասվում է ուղերձում:
 

← Վերադառնալ