21
09, 2026

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական ուղփրձ է հղել ՀՀ Անկախության տոնի առթիվ

Հայաստանի Անկախության տոնի առթիվ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը:

Ուղերձում ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթով ուրախ եմ ջերմորեն շնորհավորել Ձեզ և Ֆրանսիայի բարեկամական ողջույնները հղել հայ ժողովրդին։

Ֆրանսիայի և Հայաստանի միջև հարաբերությունը եզակի է։ Այն ուշագրավ, հարուստ պատմության արգասիք է և մշտապես սնվել է ազատության ընդհանուր փափագով։

Հուզառատ հիշողություններ ունեմ մայիսին Հայաստան կատարած պետական այցից, որը հաջորդեց Եվրոպական քաղաքական համայնքի հաջողությամբ պսակված գագաթնաժողովին, և Երևանում ու Գյումրիում մեզ արժանացրած բացառիկ ընդունելությունից։ Այդ առիթով հաստատված ռազմավարական գործընկերությունը պետք է թույլ տա մեզ ամրապնդել մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում և էլ ավելի խորացնել մեր երկու երկրներին միավորող կապերը։

Հայաստանն այսօր իր պատմության նոր էջ է բացում՝ ձեռք մեկնելով իր հարևաններին և էլ ավելի վճռականորեն շրջվելով դեպի Եվրոպա։ Կարող եք ապավինել Ֆրանսիայի աջակցությանը։ Ֆրանսիան կշարունակի կանգնած մնալ Հայաստանի կողքին»:


 

← Վերադառնալ