Շնորհավորական
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ Հայաստանի Անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձներ են հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Սլովակիայի նախագահ Պետեր Պելեգրինիը, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը, Սինգապուրի նախագահ Թարման Շանմուգարաթնամը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը, Սիեռա Լեոնի Հանրապետության նախագահ Ջուլիոս Մաադա Բիոը, Լաոսի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության նախագահ Տհոնգլուն Սիսուլիտը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդը, Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչը, Սերբիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչը, Սլովենիայի Հանրապետության նախագահ Նատաշա Պիրց Մուսարը, Լեհաստանի Հանրապետության նախագահ Կարոլ Նավրոցկին, Չեխիայի Հանրապետության նախագահ Պետր Պավելը, Հունաստանի Հանրապետության նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության նախագահ Անուրա Կումարա Դիսանայական, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովան, Բուլղարիայի Հանրապետության նախագահ Իլիանա Յոտովան, Էստոնիայի Հանրապետության նախագահ Ալար Կարիսը, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը, Նիդերլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը, ինչպես նաև օտարերկրյա և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: