Լրատվություն
Շնորհավորական
25
09, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին:
Հեռագրում ասվում է.
«Խոր վշտով տեղեկացա Մանգիստաուի շրջանում ռազմածովային զորավարժությունների ժամանակ Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների ողբերգական մահվան մասին։
Այս դժվարին ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ, մահացածների ընտանիքներին, հարազատներին և ընկերներին։
Բոլոր վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»։