Լրատվություն
Շնորհավորական
27
09, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Թուրքմենստանը հաստատապես առաջ է շարժվում սոցիալական և քաղաքական բարեփոխումների, տնտեսական զարգացման և տարածաշրջանային համագործակցության ապահովման ճանապարհով:
Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական խորացմանը»,- մասնովորապես ասվում է ուղերձում: