01
10, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդեսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը մեծապես կարևորում է Կիպրոսի հետ փոխադարձ հարգանքի, վստահության և մեր ժողովուրդների դարավոր բարեկամության վրա խարսխված գործընկերային հարաբերությունները։

Վստահ եմ, որ երկու երկրների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունն ամուր հիմք կդառնա փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնման համար ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում։

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով առաջիկայում ավելի կխորացնենք և կամրապնդենք Հայաստան-Կիպրոս բազմոլորտ փոխգործակցությունը՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության», - մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ