Լրատվություն
Շնորհավորական
01
10, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին ազգային տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 77-րդ տարեդարձի կապակցությամբ։
«Հայաստանն առանձնահատուկ կարևորում է Չինաստանի հետ բազմոլորտ համագործակցության ընդլայնումը:
Լիահույս եմ, որ մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ռազմավարական հարաբերությունները կշարունակեն վերընթաց զարգանալ»,- մասնավորապես ասվում է ուղերձում: