Լրատվություն
Շնորհավորական
03
10, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ։
«Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի մասին» համատեղ հռչակագրի ստորագրումը կարևոր հանգրվան էր երկկողմ հարաբերություններում, որն ամուր հիմք կդառնա փոխշահավետ համագործակցության հետագա խորացման համար ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում։
Բարձր եմ գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին և կայուն զարգացմանն ուղղված ծրագրերին»,- մասնավորապես ասվում է ուղերձում: