03
10, 2026

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի նախագահ Նիզար Մուհամմադ Սաիդ Ամիդիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրաքի Հանրապետության նախագահ Նիզար Մուհամմադ Սաիդ Ամիդիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանի և Իրաքի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ավանդական ջերմ հարաբերությունները նշանավորվում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսական համագործակցության արդյունքների աճի և միջմարդկային շփումների աշխուժացման կայուն միտումով:

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք փոխգործակցության խորացմանն ու ամրապնդմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: 

← Վերադառնալ