Լրատվություն
Շնորհավորական
18
11, 2026
Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկեվիչսին
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության նախագահ Էդգարս Ռինկեվիչսին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Լատվիայի աջակցությունն ինչպես Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և ժողովրդավարական բարեփոխումներին, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների մերձեցմանը։
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կնպաստենք արդյունավետ համագործակցության ընդլայնմանը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է ուղերձում: