Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
15
06, 2020
Համավարակի դեմ պայքարում մենք ապավինում ենք նաև մեր բարեկամների օգնությանը. նախագահ Արմեն Սարգսյանը ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ շնորհավորել նրան ծննդյան օրվա առթիվ և մաղթել ամենայն բարիք: «Ձեր ղեկավարությամբ կատարված խիզախ քայլերի շնորհիվ Չինաստանն էական առաջընթաց արձանագրեց նոր տիպի կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում և կայուն կերպով շարժվում է տնտեսության վերականգնման ճանապարհով՝ օժանդակություն ցուցաբերելով նաև մյուս երկրներին։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ձեզ՝...
13
06, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդին ազգային տոնի՝ Թագուհու ծննդյան օրվա կապակցությամբ: «Հայաստանը մեծապես կարևորում է հայ-բրիտանական փոխգործակցության շարունակական ընդլայնումն ու զարգացումը: Մեզ հաջողվել է հաստատել արդյունավետ քաղաքական երկխոսություն թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում։ Մենք պատրաստակամ ենք քայլեր ձեռնարկել երկկողմ օրակարգը փոխադարձ...
11
06, 2020
Մեր ռազմավարական համագործակցության հիմքը եղել է և հետագայում էլ միշտ պետք է լինի մեր երկրների ու ժողովուրդների միջև վստահության բարձր մակարդակը. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Ուղերձում ասվում է. «Մեծարգո Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք ջերմ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առիթով: Այս նշանակալի օրը շրջադարձային կետ է երկրի պատմության մեջ: Այն սերտորեն կապված է Ռուսաստանի քաղաքացիների բարեկեցության աճին ուղղված խորքային վերափոխումների հետ:...
10
06, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Պորտուգալիայի Հանրապետության նախագահ Մարսելու Ռեբելու Դե Սոուզային ազգային տոնի՝ Պորտուգալիայի օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ հայ-պորտուգալական կապերը կամրապնդվեն տարբեր բնագավառներում։ «Հավատացած եմ, որ 2019 թվականի ապրիլին Պորտուգալիա կատարած աշխատանքային այցիս ընթացքում կայացած հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն մեր ժողովուրդների միջև հարաբերությունների ակտիվացմանը, տնտեսական...
06
06, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին` երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին՝ երկրի ազգային տոնի կապակցությամբ: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Շվեդիայի հետ բարեկամական համագործակցության և կառուցողական երկխոսության ընդլայնումը թե՛ երկկողմ ձևաչափով, թե՛ Եվրոպական միության շրջանակներում և վստահություն է հայտնել, որ երկու երկրներն ապագայում ևս կշարունակեն ամրապնդել հաստատված բարիդրացիական, ջերմ ու փոխշահավետ հարաբերությունները: Նա Կարլ...
05
06, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին` ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ: Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Դանիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա զարգացումը: Նա Մարգրետե Երկրորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և...
1
...
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
...
293