• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Տեսանյութեր
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
  • Հայտարարություններ
  • 10
    06, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլանդիայի նորընտիր նախագահին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հալլա Թոմասդոտիրին՝ Իսլանդիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Նախագահ Խաչատուրյանի ուղերձում ասվում է. «Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում Իսլանդիան կշարունակի բարգավաճել և զարգանալ։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հայ-իսլանդական բարեկամական կապերն առավել կամրապնդվեն և կընդլայնվեն` ի շահ մեր ժողովուրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ Ձեր բոլոր...
  • 06
    06, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ Տասնվեցերորդին Ազգային տոնի կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանը բարձր է գնահատում Շվեդիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունները և հանձնառու է առավել ընդլայնելու ու խորացնելու արդյունավետ համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում՝ ի շահ մեր ժողովուրդների»: 
  • 05
    06, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագավոր Ֆրեդերիկ Տասներորդին ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը կարևորում է Դանիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հարաբերությունների շարունակական զարգացումը։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ կհարստացնենք և կընդլայնենք հայ-դանիական համագործակցության օրակարգը՝ ի շահ մեր ժողովուրդների», -մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում։ 
  • 02
    06, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային ազգային տոնի՝ Հանրապետության օրվա կապակցությամբ։ Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում հաստատուն կերպով զարգացել են՝ առանձնանալով բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, տնտեսական ակտիվության աճով և մշակութային ու գիտակրթական արդյունավետ համագործակցությամբ։ Բարձր եմ գնահատում Ձեր անձնական...
  • 30
    05, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։ «Հայաստանը մեծապես կարևորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ամրապնդումն ինչպես երկկողմ, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակներում»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:  
  • 26
    05, 2024
    Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Հայաստանի և Վրաստանի ժողովուրդների միջև դարավոր բարեկամական ջերմ կապերը սերտ փոխգործակցության լավագույն հիմնասյունն են: Հավատացած եմ, որ մեր երկրների ռազմավարական գործընկերությունը լայն հեռանկարներ է ստեղծում առկա բազմոլորտ համագործակցությունը հետագայում ևս խորացնելու...
1
...
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
...
293
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2025 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: