• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 27
    09, 2017
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել շախմատիստ Լևոն Արոնյանին շախմատի աշխարհի գավաթը երկրորդ անգամ նվաճելու կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն, մարտական բարձր տրամադրություն և նորանոր փառահեղ հաղթանակներ: «Ձեր հաղթանակը մի նոր էջ է հայկական շախմատի պատմության մեջ և ոգևորության ու հպարտության առիթ՝ մեր ողջ ժողովրդի համար: Լինելով հայկական շախմատի առաջատարը՝ Դուք մեծ և արդյունավետ ջանքեր եք ներդնում...
  • 25
    09, 2017
    Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ խորհրդարանական ընտրություններում «Քրիտոնեա-դեմոկրատական միություն» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա իմաստուն կառավարման ներքո Գերմանիայի բարեկամ ժողովուրդը կշարունակի ընթանալ զարգացման ու վերելքի ուղիով, իսկ Գերմանիան ավելի կամրապնդի իր դիրքերը միջազգային ասպարեզում։ «Գերմանիայի քաղաքացիների կողմից ՔԴՄ կուսակցությանը...
  • 23
    09, 2017
    Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Շուշան Պետրոսյանին ծննդյան տարեդարձի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք և ստեղծագործական նորանոր նվաճումներ: «Դուք հայ երգը ներկայացնող այն արվեստագետներից եք, որն արժանիորեն վայելում է մեր ժողովրդի սերն ու համակրանքը: Ազգային զարթոնքի և անկախ պետականության ակունքներում կանգնած երիտասարդ սերնդակիցների հետ Ձեզ բախտ վիճակվեց մասնակցելու նորօրյա Հայաստանի մշակութային դիմագծի կերտմանը, իսկ...
  • 21
    09, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Հայ և հրեա ժողովուրդների բարեկամությունն ու համագործակցությունը հազարամյակների պատմություն ունեն, և համոզված եմ, որ այսուհետ ևս շարունակվելու և խորանալու են: Այսօր մենք կիսում ենք մեր հրեա հայրենակիցների ուրախությունն ու տոնական բարձր տրամադրությունը: Մաղթում եմ բոլորիդ խաղաղ և բարեբեր տարի:
  • 14
    09, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ: «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, Ընդունեք սրտանց շնորհավորանքներ Ձեր ծննդյան օրվա առթիվ: Պետական և քաղաքական գործունեության հարուստ փորձը, որին Դուք, անկասկած, տիրապետում եք, դրված ուղենիշներին հասնելու Ձեզ հատուկ նպատակասլացությունը Ձեզ արժանացրել են խորը հարգանքի հայրենակիցների շրջանում և բարձր հեղինակության արտերկրում: Կցանկանայի...
  • 11
    09, 2017
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իոսիֆ Կոբզոնին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ Պետական դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնին ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: «Հարգելի՛ Իոսիֆ Դավիդի, Ընդունեք շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս Ձեր 80-ամյակի առթիվ: Կատարողական վարպետությունը, վառ անհատականությունն ու յուրօրինակ բեմական շնորհը բերել են Ձեզ արժանի ճանաչում նախկին Խորհրդային միության ամբողջ տարածքում և դրա սահմաններից դուրս:...
1
...
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
...
295
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: