Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
31
12, 2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: «Մեր երկրների միջև ավանդական և բարեկամական երկխոսությունը, փոխշահավետ գործընկերությունն ու բազմաբովանդակ համագործակցությունը բխում են մեր ժողովուրդների հազարամյակներով հղկված բարիդրացիական հարաբերություններից: Լիահույս եմ, որ երկուստեք գործադրվող ջանքերի շնորհիվ դրանք այսուհետ ևս կշարունակեն զարգանալ լիակատար փոխվստահության մթնոլորտում` նպաստելով...
28
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորել է Սիրիայի հայկական վարժարաններին
Նախագահ Սերժ Սարգսյանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Սիրիայում պատերազմական պայմաններում գործող մեկ տասնյակից ավելի վարժարանների տնօրինություններին, կրթական այդ հաստատությունների աշխատակիցներին ու սաներին, մաղթել՝ արդյունավետ աշխատանք և մշտանորոգ եռանդ նրանց ազգանվեր և հայանպաստ գործունեության մեջ:
28
12, 2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին՝ հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական նկարիչ Հմայակ Բդեյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ: «Ձեր անցած երկար ու բեղմնավոր ուղին նշանավորվել է բազմաթիվ ձեռքբերումներով: Ձեր գործերը վաղուց ճանաչում են գտել ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս, ընդգրկվել աշխարհի շատ երկրների ցուցասրահներում ու թանգարաններում: Հավատարիմ մնալով հայ ազգային արվեստի լավագույն ավանդույթներին՝ Ձեր աշխատանքներում Դուք արտահայտում եք մեր ժողովրդի աշխարհընկալումը,...
27
12, 2015
Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանին՝ հոբելյանի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օլգա Գաբայանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ, մաղթել քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք: «Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի պատմության էջերում Դուք ուրույն տեղ եք գրավել անկրկնելի ձայնով և կատարողական բարձր արվեստով՝ արժանանալով բազմաթիվ մրցանակների և հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Երկար տարիներ հայ արվեստասերին վարպետորեն ներկայացնելով...
23
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի կայսր Ակիհիտոյին՝ երկրի Ազգային տոնի՝ Ակիհիտո Կայսեր ծննդյան օրվա առթիվ:
18
12, 2015
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա առթիվ
Ազգային անվտանգության մարմինների հարգելի՛ աշխատողներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ և համակարգի վետերաններին մասնագիտական տոնի կապակցությամբ: Հայաստանի ազգային անվտանգության մարմինները զարգացման պատկառելի ճանապարհ են անցել: Մեր նորագույն պատմության մեջ դուք նշանակալի ներդրում ունեք հայոց պետականության հիմքերի ամրապնդման գործում: Հատկապես այսօրվա արտաքին մարտահրավերների պայմաններում, երբ բարդացել է պետության և հասարակության խաղաղ ու անվտանգ զարգացման ապահովումը, դուք մշտապես աչքի եք...
1
...
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
...
297