Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
07
04, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ մայրեր, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է: Սիրելի՛ տիկնայք, Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ և մաղթում, որ միշտ...
01
04, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հարգելի՛ բարեկամներ, Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց: Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի...
31
03, 2014
Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր ինքնատիպ ստեղծագործությունները և երաժշտարվեստին մատուցած ծառայությունները նշանակալիորեն նպաստել են արդի հայ մշակույթի զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը նաև արվեստագետների նոր սերնդի դաստիարակման կարևոր գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ...
31
03, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նորընտիր Նախագահ Անդրեյ Կիսկային
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Անդրեյ Կիսկային՝ երկրի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ամենայն հաջողություն և ձեռքբերումներով լի պաշտոնավարում է մաղթել Անդրեյ Կիսկային, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:
21
03, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ
Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ: Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով: Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության,...
20
03, 2014
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության առաջնորդին՝ Նովրուզի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Բարձր գնահատելով երկու երկրների միջև փոխշահավետ գործընկերության և բազմաբնույթ համագործակցության ներկայիս մակարդակը՝ Հանրապետության Նախագահը համոզվածություն է հայտնել, որ երկու պետությունների և ժողովուրդների պատմականորեն ջերմ հարաբերություններն ունեն հետագա զարգացման և...
1
...
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
...
278