• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 01
    04, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի ասորական համայնքին՝ Հաբ-Նիսանի առթիվ   Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի ասորիներին Նոր տարվա՝ Հաբ-Նիսանի կապակցությամբ: Հարգելի՛ բարեկամներ, Չեմ կասկածում, որ հայ և ասորի ժողովուրդների դարավոր հարևանությունը, բարեկամությունն ու մշակութային փոխներթափանցումները շարունակվելու են: Մենք փոխադարձաբար հարստացնելու և ուժեղացնելու ենք միմյանց: Հաբ-Նիսանի տոնը, որ խորհրդանշում է բնության զարթոնքն ու պտղաբերությունը, թող հայաստանաբնակ ասորիներին բերի ուրախություն և երջանկություն: Թող գալիք տարին ձեզ համար լինի...
  • 31
    03, 2014
    Նախագահը շնորհավորական հեռագիր է հղել կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Ռուբեն Ալթունյանին՝ ծննդյան 75-րդ տարեդարձի առթիվ: «Ձեր ինքնատիպ ստեղծագործությունները և երաժշտարվեստին մատուցած ծառայությունները նշանակալիորեն նպաստել են արդի հայ մշակույթի զարգացմանը: Մեծ է Ձեր ավանդը նաև արվեստագետների նոր սերնդի դաստիարակման կարևոր գործում: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ»,-ասված է ՀՀ...
  • 31
    03, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի նորընտիր Նախագահ Անդրեյ Կիսկային   Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սլովակիայի Հանրապետության նորընտիր Նախագահ Անդրեյ Կիսկային՝ երկրի Նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը ամենայն հաջողություն և ձեռքբերումներով լի պաշտոնավարում է մաղթել Անդրեյ Կիսկային, իսկ Սլովակիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն:  
  • 21
    03, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առթիվ Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի քրդերին Նավրոզի կապակցությամբ: Մեր ժողովուրդների հարևանությունն ու բարեկամությունը դարերի պատմություն ունեն, և այսօր քրդական համայնքը Հայաստանի հասարակության կարևոր մասն է: Մենք ձեր հոգսերը հավասարապես մերն ենք համարում և ձեզ հետ ուրախանում ձեր հաջողություններով: Նոր տարին և գարնան զարթոնքը բնականաբար բերում են նոր հույսեր: Մաղթում եմ, որ իրականություն դառնան ձեր բարի երազանքները, որ Նավրոզը՝ Նոր տարին, հայաստանաբնակ քրդերի համար լինի առատության,...
  • 20
    03, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահին և Իսլամական հեղափոխության առաջնորդին՝ Նովրուզի կապակցությամբ   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեին՝ իրանական ամանորի՝ Նովրուզի կապակցությամբ: Բարձր գնահատելով երկու երկրների միջև փոխշահավետ գործընկերության և բազմաբնույթ համագործակցության ներկայիս մակարդակը՝ Հանրապետության Նախագահը համոզվածություն է հայտնել, որ երկու պետությունների և ժողովուրդների պատմականորեն ջերմ հարաբերություններն ունեն հետագա զարգացման և...
  • 17
    03, 2014
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի Նախագահին   Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի Նախագահ Մայքլ Դանիել Հիգգինսին՝ երկրի ազգային տոնի՝ Սուրբ Պատրիկի օրվա առթիվ:  
1
...
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
...
296
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: