• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
    • Արցախ
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 02
    09, 2012
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ անկախության տոնի առթիվ Սիրելի՛ արցախցիներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ անկախության տոնի կապակցությամբ: Արդեն երկու տասնամյակից ավելի է, ինչ դուք բուժում եք Ադրբեջանի անհեռատես իշխանությունների սանձազերծած պատերազմի վերքերը, վեր եք բարձրացնում մահաբեր ռումբերից ու հրթիռներից ավերված ձեր գյուղերն ու քաղաքները, ձեր տներն ու դպրոցները, կառուցում ու շենացնում եք ձեր հայրենի հողը: Եվ այսօր մենք վստահորեն ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած պետություն է՝ զարգացող և ժողովրդավար: Սա տեսնում է...
  • 01
    09, 2012
    ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի օրվա առթիվ  Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ, Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ, Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ: Ուսումնական գործընթացի անընդհատ կատարելագործումը եղել ու մնում է կարևորագույն առաջնահերթություն մեզ համար: Բայց մեր բոլորի ջանքերը կարող են պսակվել հաջողությամբ միայն մի դեպքում, երբ դուք, սիրելի՛ աշակերտներ, սովորե՛ք, լա՛վ սովորեք: Մենք հավատում ենք ձեզ, ձեր ուսուցիչների մասնագիտական ու մարդկային որակներին, ձեր ծնողների...
  • 28
    08, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Արտեմ Սարգսյանին՝ ծննդյան 70-ամյակի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Արտեմ Սարգսյանին՝ ծննդյան 70-րդ տարեդարձի կապակցությամբ, մաղթել քաջառողուջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ հայագիտության բնագավառում:
  • 11
    08, 2012
    Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել արձակագիր Ռոլանդ Շառոյանին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական հեռագիր է հղել արձակագիր Ռոլանդ Շառոյանին՝ ծննդյան 60-րդ տարեդարձի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն, երջանկություն և հետագա բեղմնավոր գործունեություն:
  • 04
    08, 2012
    Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն Նախագահ, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին անսպառ երջանկություն, Ձեր ծրագրերի ու նախաձեռնությունների բարեհաջող իրականացում: Հայաստանում բարձր են գնահատում Ձեր ներդրումը մեր միջպետական հարաբերությունների ամրապնդման գործում: Բազմաբովանդակ...
  • 20
    07, 2012
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին Հարգելի՛ պարոն Սահակյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Ձեր համոզիչ հաղթանակն ընտրություններում վերահաստատումն է Արցախի ժողովրդի պատմական ընտրության և անշրջելի ընթացքի՝ դեպի քաղաքական ազատություն, ժողովրդավարություն և ազգային ու համամարդկային արժեքների վրա հիմնված հասարակություն: Սա Հայաստանի, Արցախի և համայն հայության ընդհանուր ճանապարհն է: Մենք այն անցել ու անցնում ենք միասին: Ի դեմս Ձեզ՝ Արցախի...
1
...
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
...
293
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: