• Հայ
  • Рус
  • Eng
  • Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
  • Նախագահ
  • Աշխատակազմ
  • Լրատվություն
  • Փաստաթղթեր
  • Հայաստան
Լրատվություն

Շնորհավորական

  • Մամուլի հաղորդագրություններ
  • Տեսանյութեր
  • Այցեր
    • Արտերկրյա
    • Ներհանրապետական
  • Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
  • Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
  • Հեռագրեր և ուղերձներ
    • Շնորհավորական
    • Ցավակցական
  • Հայտարարություններ
  • 21
    03, 2011
    Նովրուզի կապակցությամբ Նախագահի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին Հարգելի՛ բարեկամներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նովրուզի` Նոր տարվա տոնի կապակցությամբ: Այս առիթով նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր մեր հասարակության կարևոր հատվածն են, մեր տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքին ուրույն երանգներ հաղորդողները: Հաճելի է տեսնել Հայաստանի քրդական համայնքի հաջողությունները մայրենի լեզվի, ազգային ավանդույթների պահպանման ու զարգացման ասպարեզներում, որոնցում միշտ հնարավորինս կլինի նաև պետության աջակցությունը:...
  • 17
    03, 2011
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մերի Մըքէլիսին Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Իռլանդիայի նախագահ Մերի Մըքէլիսին` երկրի ազգային տոնի` Սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ:
  • 08
    03, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ Շնորհավորում եմ մեր մայրերին, տիկնանց, քույրերին, դուստրերին Կանանց տոնի կապակցությամբ: Կնոջ դերը թե՛ մեր ընտանիքներում, թե՛ հասարակության մեջ միշտ էլ բացառիկ է եղել: Հայաստանի առաջին Հանրապետությունն աշխարհի այն փոքրաթիվ պետություններից էր, որտեղ կանանց շնորհվել էր ընտրելու և ընտրվելու իրավունք: Ուրախալի է, որ այսօր էլ մեր հանրային կյանքի բոլոր ոլորտներում կանայք ստանձնել են յուրահատուկ դերակատարում: Կանանց մասնակցությունը հարստացնում է հասարակական կյանքն ու ամրապնդում մեր արժեքները,...
  • 24
    02, 2011
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության նախագահ Տոոմաս Հենդրիկ Իլվեսին` երկրի ազգային տոնի` Անկախության օրվա առթիվ:
  • 21
    02, 2011
    Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ Սիրելի՛ հայրենակիցներ, Այս տարի Հայաստանի Հանրապետությունում վեցերորդ անգամ պաշտոնապես նշվում է Մայրենի լեզվի օրը, որը լեզվի պահպանության և զարգացման խնդիրներին անդրադառնալու, դրանք քննարկելու լրացուցիչ առիթ է։ Յուրաքանչյուր պետություն ամուր է իր արմատներով, լեզվով, հավատով և մշակույթով` արժեքներ, որոնք պատմության, ազգային ինքնագիտակցության, սեփական արժանապատվության պահպանման իրական ու գործուն դրոշակակիրներն են: Այստեղ մեծ է լեզվի դերը, որը ոչ միայն յուրաքանչյուր ազգի ինքնակերտման...
  • 11
    02, 2011
    Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադին և Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլա Օլ Օզմա Սեյյեդ Ալի Խամենեիին` Իսլամական հեղափոխության հաղթանակի 32-րդ տարեդարձի առթիվ:
1
...
283
284
285
286
287
288
289
290
291
292
293
...
301
Բաժանորդագրություն

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, 0024, Մարշալ Բաղրամյան պողոտա 26/1

  • Վեբ մասնագետ
  • Հղումներ
  • Կայքի քարտեզ

© 1999-2026 Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: