Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
19
01, 2009
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփան Ալաջաջյանի ծննդյան 85-ամյակի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ստեփան Ալաջաջյանի ծննդյան 85-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է. "Հարգելի պարոն Ալաջաջյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Մեծ է Ձեր վաստակը. դուք ծավալել եք հագեցած ու արդյունավետ գրական գործունեություն, որն ընթերցողների լայն շրջանակներում արժանացել է գնահատանքի ու երախտագիտության: Ջերմ հայրենասիրությամբ տոգորված Ձեր ողջ ստեղծագործական գործունեությունը, ինչպես նաեւ Ձեր գրական հարուստ...
13
11, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը "Ազդակ" թերթի 80-ամյակի առթիվ
"Ջերմորեն շնորհավորում եմ “Ազդակի” խմբագրակազմին, թղթակիցներին եւ ընթերցողներին թերթի հիմնադրման 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Ութ տասնամյակների ընթացքում “Ազդակը” պատշաճ կերպով ծառայել է իր կոչմանը. այն է` հայապահպանություն, հայ դպրություն ու մշակույթ, ընդգծված ուշադրություն Հայրենիքից եկող լուրերի եւ ներգաղութային իրադարձությունների նկատմամբ: “Ազդակը” եղել եւ մնում է նաեւ Հայաստան-Սփյուռք միասնության եւ համահայկական խնդիրների արծարծման կարեւոր ամբիոն: Կրկին շնորհավորելով...
07
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին
Երեւան, 7 հոկտեմբեր 2008 թվական Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրովիչ, Ամբողջ սրտով շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ: Մեր եղբայրական ազգերի միջեւ ավանդական բարեկամական հարաբերությունները հանդիսանում են ամուր հիմնաքար Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության դաշնակցային գործընկերության համար: Գործընկերություն, որի հաջող զարգացումը եւ ամրացումը շատ բաներում կայացել է Ձեր անձնական ներդման շնորհիվ: Թանկագին Վլադիմիր Վլադիմիրովիչ, օգտվելով առիթից, ուզում եմ ցանկանալ...
05
10, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ուսուցչի տոնի կապակցությամբ
Հարգելի ուսուցիչներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ ուսուցչի տոնի կապակցությամբ: Հարյուրամյակներ շարունակ հայ ուսուցիչը նոր սերնդին փոխանցել է ոչ միայն գիտելիքներ, այլև արմատավորել է սեր հայրենիքի և ուսման նկատմամբ: Այդ իրողությունն ու մեր դպրության դարավոր ավանդույթներն են պատճառը, որ մանկավարժների նկատմամբ մեծարանքը մեզանում դարձել է հասարակական նորմ: Այսօր դուք եք կրթում Հայաստանի նոր սերնդի քաղաքացիներին, որոնց վիճակված է լինել մեր երիտասարդ ժողովրդավարության նվաճումների ու...
29
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հովիկ Աբրահամյանին
Հարգելի պարոն Աբրահամյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Ձեր երկար տարիների աշխատանքային փորձը ¢ կարողություններն այսօրվանից Դուք ի սպաս եք դնելու մեր երկրի խորհրդարանի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Վստահ եմ, որ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում Ձեր գործունեությունն ուղղված է լինելու Հայաստանում իրականացվող բարեփոխումների խորացմանը: Կրկին շնորհավորելով Ձեզ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնն...
18
09, 2008
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՖԱԴԵՅ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 85-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ Մեծարգո պարոն Սարգսյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեզ վիճակված է եղել անցնել իրադարձություններով ու փոփոխություններով լի կյանքի ճանապարհ` ուղի, որի ամեն հանգրվանն արժանի է առանձին արժեվորման: Հիրավի, բացառիկ են այն մարդիկ, տասնամյակներ շարունակ հայրենիքին են ծառայել եւ բազում ասպարեզներում` իրենց կենսագրության յուրաքաչյուր դրվագը...
1
2
3
4
5
6
7
...
292
293
294
295