Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Տեսանյութեր
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրում
Հայտարարություններ
29
05, 2020
Ձեր ինքնատիպ քանդակները շարունակում են հատել ժամանակի ու երկրների սահմանները․ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին՝ 75-ամյա հոբելյանի առթիվ։ «Ձեր ինքնատիպ քանդակները շարունակում են հատել ժամանակի ու երկրների սահմանները։ Դրանց միջոցով նոր կյանք են ստանում բազմում հայտնի անհատներ և նշանակալից իրադարձություններ, իսկ դեպքերն ու երևույթները Ձեր տաղանդի շնորհիվ ներկայանում են յուրահատուկ մեկնաբանությամբ։ Պատահական...
28
05, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Եթովպիայի նախագահին՝ երկրի Ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության նախագահ տիկին Սահլե-Վորկ Զևդեին՝ երկրի Ազգային տոնի կապակցությամբ: «Հայաստանն առանձնակի կարևորում է Եթովպիայի հետ գործընկերային հարաբերությունների շարունակական ընդլայնումը և ամրապնդումը, որոնց լավագույն վկայությունը տարեսկզբին Ադիս Աբեբայում Հայաստանի Հանրապետության դեսպանության բացումն էր», -մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: Նախագահ Սարգսյանը...
26
05, 2020
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք հաղթահարել այս փորձությունը ևս. նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սալոմե Զուրաբիշվիլիին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին երկրի ազգային տոնի՝ Վրաստանի պետական անկախության վերականգնման օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Պատմական ու մշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և վրացի ժողովուրդների բարեկամությունն ու փոխվստահությունը դարերի ընթացքում ապացուցել են իրենց կենսունակությունը՝ հաջողությամբ հաղթահարելով բոլոր փորձությունները և հիմք դառնալով...
25
05, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին: Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Բարձր եմ գնահատում վերջին շրջանում հայ-հորդանանյան հարաբերություններում գրանցված դրական զարգացումները։ Ուրախությամբ եմ հիշում այս տարեսկզբին Հայաստան կատարած Ձեր պատմական այցը, որը վերահաստատեց մեր երկրների միջև առկա կառուցողական երկխոսությունը և նախանշեց բազմաբնույթ համագործակցության...
24
05, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը Էյդ ալ Ֆիթր տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների ղեկավարների
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Էյդ ալ Ֆիթր տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձներ է հղել արաբական մի շարք երկրների ղեկավարների: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և տոնի առթիվ իր բարեմաղթանքներն է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանին, Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, ԱՄԷ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին, Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիին, Հորդանանի Հաշիմյան Թագավորության...
17
05, 2020
Նախագահ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։ Նախագահ Սարգսյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ղազախստանի նախագահին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը հետագայում ևս նպաստելու է բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
1
...
88
89
90
91
92
93
94
95
96
97
98
...
278