Հայ
Рус
Eng
Fra
Հայաստանի Հանրապետության Նախագահ
Նախագահ
Աշխատակազմ
Լրատվություն
Փաստաթղթեր
Հայաստան
Լրատվություն
Շնորհավորական
Մամուլի հաղորդագրություններ
Տեսանյութեր
Այցեր
Արտերկրյա
Ներհանրապետական
Արցախ
Ելույթներ, ուղերձներ և հայտարարություններ
Հարցազրույցներ և մամուլի ասուլիսներ
Հեռագրեր և ուղերձներ
Շնորհավորական
Ցավակցական
Հայտարարություններ
07
09, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բրազիլիայի նախագահին՝ Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Ժաիր Բոլսոնարուին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նոր լիցք հաղորդել հայ-բրազիլական փոխշահավետ գործակցությանը՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։ Նախագահ Սարգսյանը Ժաիր Բոլսոնարուին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Բրազիլիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն:
31
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Ղրղզստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նախագահ Սարգսյանը մասնավորապես համոզմունք է հայտնել, որ Հայաստանի և Ղրղզստանի միջև ակտիվ քաղաքական երկխոսությունը, երկկողմ համագործակցության ներուժի բացահայտմանը, առևտրատնտեսական փոխշահավետ համագործակացության ընդլայնմանն ու հումանիտար ոլորտում կապերի ամրապնդմանն ուղղված գործնական քայլերը լիովին համահունչ են երկու երկրների երկարաժամկետ...
30
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ ծննդյան 60-ամյակի առթիվ, մաղթել նրան քաջառողջություն և ամենայն բարիք։ Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասված է. «Արցախի ձեռքբերումները և հաջողություններն, անկասկած, կապված են նաև Ձեր անվան ու անցած ուղու, Ձեր ողջ կենսագրության հետ, որոնք ժողովրդին ու հայրենիքին հավատարմության և նվիրումի վառ օրինակ են։ Որպես Արցախի...
27
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Իգոր Դոդոնին՝ Մոլդովայի Անկախության օրվա առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Հայաստանի և Մոլդովայի միջպետական հարաբերությունները հիմնված են մեր ժողովուրդների փոխադարձ հարգանքի և բարեկամական ավանդույթների վրա: Պատրաստակամ ենք ջանքեր գործադրել երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու և ընդլայնելու համար» ,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
24
08, 2020
Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկուն՝ երկրի Ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: «Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք ընդլայնել հայ-ուկրաինական հարաբերությունների օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը»,- մասնավորապես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձում:
19
08, 2020
«Շնորհակալ եմ 1990 թվականից ի վեր մեր երկրի բարեկամը լինելու համար». նախագահ Սարգսյանը շնորհավորել է ռոք-երաժիշտ Իեն Գիլանին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ
(արխիվային լուսանկարներ) Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 75-ամյակի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, Deep Purple խմբի մենակատար Իեն Գիլանին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 75-ամյակի առթիվ: Դուք ստեղծագործում եք ավելի քան 50 տարի և այն եզակի արտիստներից եք, որոնց երկրպագում է մի քանի ապրող սերունդ: Գիտեմ, որ Deep Purple-ի՝ օգոստոսի սկզբին թողարկված ալբոմը առաջին հորիզոնականներն է զբաղեցնում տարբեր...
1
...
95
96
97
98
99
100
101
102
103
104
105
...
293