ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ՆՀ-67-Ա ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2011 թվականի ապրիլի 23-ի «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով ստեղծելու մասին» ՆՀ-67-Ա հրամանագրի 1-ին կետով հաստատված՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կազմում՝

1) «Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Գալուստ ՍԱՀԱԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Տիգրան ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերը փոխարինել «Հովիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության վարչապետ» բառերով.

3) «Հրայր ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» բառերը փոխարինել «Հովհաննես ՄԱՆՈՒԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար» բառերով.

4) «Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերը փոխարինել «Գագիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար» բառերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. մայիսի 6
Երևան
ՆՀ- 105 -Ա



← Վերադառնալ