ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի "Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-219-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության Նախագահի 2008 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել.

Կերպարվեստի եւ կինոյի բնագավառում`
Վիգեն ՍԱՅԱԴՅԱՆԻՆ` "Փոթորկի կանխազգացում" գեղանկարների շարքի համար.
Արարատ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ` "Դատ", "Ծառեր", "Ակնթարթ", "Սարդարապատ" գեղանկարների համար.
Գուրգեն ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ` "Լեդա" քանդակի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. ապրիլի 20
Երևան



← Վերադառնալ