ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, իրավակարգի ամրապնդման եւ հասարակական կարգի պահպանության գործում ունեցած նշանակալի ներդրման, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար պարգեւատրել.

Արիության մեդալով`

Կարո Աշոտի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ վարչության 4-րդ բաժնի կրտսեր օպերլիազոր, ոստիկանության ենթասպա


Մարտական ծառայության մեդալով`

Աշոտ Լյուդվիգի ՂԱՐԻԲՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության մայոր

Ռուբեն Նիկոլայի ՋԱՎԱԴՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետական պահպանության վարչության հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի 2-րդ գումարտակի վաշտի ոստիկան, ոստիկանության ավագ


"Հասարակական կարգի գերազանց պահպանման համար" մեդալով`

Վանիկ Երջանիկի ԹԱՆԳԱՄՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության "Զվարթնոց" օդանավակայանի գծային բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Աշոտ Մաքսիմի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի պետ, ոստիկանության գնդապետ

Վալերի Ռազմիկի ՕՍԻՊՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← Վերադառնալ