ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, առողջապահության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրել.

Համլետ Սերգեյի ԹԱՄԱԶՅԱՆԻՆ "Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ" ՓԲԸ-ի նախագահ, ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կարո ԴԵՐՁԱԿՅԱՆԻՆ Արեւմտյան բժշկական կենտրոնի երիկամի տրանսպլանտացիայի ծրագրի ղեկավար, ուրոլոգ, պրոֆեսոր (ԱՄՆ)

Հարություն Սարգսի ՄԱԿԻՉՅԱՆԻՆ Ալավերդու հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ

Արմեն Ռաֆիկի ՄԵԼԻՔՅԱՆԻՆ ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտի էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Արմեն Միքայելի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Երեւանի "Սուրբ Գրիգոր Լուսավորիչ" բժշկական կենտրոնի պրոկտոլոգիական ծառայության ղեկավար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Մարիա Տիգրանի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Սիսիանի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժնի վարիչ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 17
Երևան



← Վերադառնալ