ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգեւների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 18-րդ տարեդարձի առթիվ, մշակույթի եւ արվեստի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրել.

Սասուն Սերոբի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ գրող, հրապարակախոս

Սոֆյա Արայի ԴԵՎՈՅԱՆԻՆ պարուհի, "Պարի եւ հոգու" թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր պարուսույց

Հակոբ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ գրող, հրապարակախոս (Կանադա)

Աիդա Մարատի ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ պարուհի

Հասմիկ Ոստանիկի ՄԱՆԱՍԵՐՅԱՆԻՆ երգահան

Գեղունի Հովհաննեսի ՉԹՉՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Մովսես Կարապետի ՊՉԱՔՃՅԱՆԻՆ գրող (Ֆրանսիա)

Աիդա Ռոբերտի ՍԱՐԳՍՅԱՆ երգչուհի

Ռուդոլֆ Մամիկոնի ՎԱԹԻՆՅԱՆԻՆ կինոօպերատոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. սեպտեմբերի 18
Երևան



← Վերադառնալ