ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մարտական ծառայության մեդալով պարգեւատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով "Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին" Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Ազգային անվտանգության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ծառայողական պարտքը կատարելիս ցուցաբերած խիզախության համար Մարտական ծառայության մեդալով պարգևատրել`

Աշոտ Էդուարդի ԱՎԱԳՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ

Արայիկ Էմանուելի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ վարչության պետ, գնդապետ

Արմեն Գեւորգի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ

Մնացական Նազարեթի ԲԱԶԻԿՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ

Անդրանիկ Ռոբերտի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պարետատան պարետ, մայոր

Բեգլար Սամվելի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ՀՀ ՊՊԾ բաժանմունքի պետ, փոխգնդապետ

Արմեն Վլադիմիրի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետ, գնդապետ

Ռոբերտ Վաչագանի ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ՀՀ ԱԱԾ գլխավոր վարչության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2009թ. դեկտեմբերի 17
Երևան



← Վերադառնալ