ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ շնորհելու մասին

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2004 թվականի դեկտեմբերի 24-ի "Հանրապետության Նախագահի երիտասարդական մրցանակ հիմնելու մասին" ՆՀ-219-Ն հրամանագիրը եւ հաշվի առնելով համապատասխան բնագավառների հանձնախմբերի ներկայացրած առաջարկությունները` ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության Նախագահի 2009 թվականի երիտասարդական մրցանակ շնորհել`

1) կերպարվեստի եւ կինոյի բնագավառում`

Օվսաննա ՇԵԿՈՅԱՆԻՆ` "Դպրոց" գեղանկարների շարքի համար,
Վահագն ՂՈՒԿԱՍՅԱՆԻՆ` "Մտահղացում" գեղանկարների շարքի համար,
Բագրատ ԲԱԼԱԲԵԿՅԱՆԻՆ` կերպարվեստի ասպարեզում ստեղծագործական որոնումների համար.

2) գրականության բնագավառում`

Արամ ՊԱՉՅԱՆԻՆ (Սեւակ ԹԱՄԱՄՅԱՆ)` պատմվածքների շարքի համար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. ապրիլի 10
Երևան



← Վերադառնալ