ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀՀ պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով եւ հիմք ընդունելով “Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին” Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հանրապետության տոնի առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել`

Գիտության վաստակավոր գործչի`

Միխայիլ Իոսիֆի ԱՂԱՋԱՆՈՎԻՆ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ամբիոնի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր

Սուրեն Գեւորգի ԱՂԲԱԼՅԱՆԻՆ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գրիգոր Մեսրոպի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սուրեն Գեղամի ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաստակավոր մանկավարժի`

Տիգրան Արտյոմի ՀԵՔԵՔՅԱՆԻՆ Երեւանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր


Ժողովրդական արտիստի`

Ալբերտ Ռուբենի ԿԻԶԻՐՅԱՆԻՆ “Գեղարդ” պարի համույթի գեղարվեստական ղեկավար

Ժողովրդական նկարչի`

Զուլում Նիկողոսի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ նկարիչ

Հենրիկ Արամի ՄԱՄՅԱՆԻՆ նկարիչ, Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի պրոֆեսոր

Վաստակավոր արտիստի`

Անահիտ Եսայու ԲԱԲԵԼՅԱՆԻՆ Երեւանի պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի

Բագրատ Գրիգորի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան

Արա Ալֆրեդի ԴԵՂՏՐԻԿՅԱՆԻՆ թատրոնի եւ կինոյի դերասան

Հասմիկ Սերյոժայի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ “Շողակն” համույթի մեներգչուհի

Հայկ Արամայիսի ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻՆ “Երեւան” պետական փողային նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր

Վերոնիկա Յուրիի ՍԱՐՈՅԱՆԻՆ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի

Վաստակավոր նկարչի`

Հաղթանակ Շմավոնի ՇԱՀՈՒՄՅԱՆԻՆ նկարիչ

Միքայել Ֆրիդրիխի ՍՈՂՈՅԱՆԻՆ քանդակագործ

Արվեստի վաստակավոր գործչի`

Վարդան Ալեքսանդրի ԱՃԵՄՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Ալիսա Վահագի ՔՅՈՒՐԴԻԱՆԻՆ կինոօպերատոր

Մշակույթի վաստակավոր գործչի`

Հայկազ Լեւոնի ԵՐԱՆՈՍՅԱՆԻՆ թատերագետ

Դավիթ Հրաչյայի ՀՈՎՀԱՆՆԵՍԻՆ
(ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) բանաստեղծ, հրապարակախոս

Արմեն Արշավիրի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ հրապարակախոս, թարգմանիչ

Սամվել Պարույրի ՍԱՀԱԿՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի տնօրեն

Նադեժդա Վիգենի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ երգչուհի, Երեւանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն

Վաստակավոր ճարտարապետի`

Լեւոն Մամիկոնի ՂԱԼՈՒՄՅԱՆԻՆ ճարտարապետ

Վաստակավոր բժշկի`

Սարյա Մանթաշի ԵՍԱՅԱՆԻՆ “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռեւմատոլոգ

Աշոտ Գրիգորի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, բժշկական գիտությունների թեկնածու


Վաստակավոր իրավաբանի`

Ռաֆիկ Գարեգինի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԱԺ պատգամավոր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Վաստակավոր լրագրողի`

Ռուբեն Արամի ՍԱԹՅԱՆԻՆ “Նովոյե վրեմյա” թերթի գլխավոր խմբագիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2010թ. մայիսի 24
Երևան



← Վերադառնալ